Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մայրե՛ր, երախտապարտ ենք». Նազենի Հովհաննիսյան

493
Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 21:15
«Մայրե՛ր, երախտապարտ ենք». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ՝ ինչն եք շնորհավորում, ինչպես եք շնորհավորում կամ ինչ պիտի պատասխանեմ ես...
Գիտեմ միայն մի բառ, որն անընդհատ ուզում եմ կրկնել՝ աղոթքի պես, ու գիտեմ միայն, որ ամեն բան անելու եմ՝ վառ պահելու Նրանց հիշատակը:
ՄԱՅՐԵՐԻՆ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ, այն Մայրերին, որոնք հայրենատեր որդի էին ծնել, որոնց կորուստը մեր պահպանության հանուն էր, որոնց ցավը՝ մեր ապրելու գինը, որոնց կյանքի դատարկությունը մեր կյանքի շարունակության համար էր ... մի բառ միայն՝ ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆՍ:
Հ.Գ. Երանի մի օր վերադառնա մեր աչքերի փայլը, կյանքի գույներն ու պաշտպանվածության զգացումը՝ սեփական երկրում:
ՄԱՅՐԵՐ՝ երախտապարտ ենք...»: