Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սա լավ հիմք է Արցախի խնդիրը Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ նաև Միջազգային դատարան տանելու համար». Հ. Խուրշուդյան

460
Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 20:30
«Սա լավ հիմք է Արցախի խնդիրը Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ նաև Միջազգային դատարան տանելու համար». Հ. Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Փետրվարի 26-ի իր մամլո ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևը փաստացի ընդունեց, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը և որ դա ստիպված էին անել, քանի որ 30 տարվա բանակցությունները արդյունք չէին տվել։
Մինչ այդ, դեռ պատերազմի տարիներին և զինադադարից անմիջապես հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կամ նրանց պաշտոնական ներկայացուցիչներն էին հրապարակայորեն ընդունել Ադրբեջանի նախահարձակ լինելու հանգամանքը։
Սա լավ հիմք է Արցախի խնդիրը Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ նաև Միջազգային դատարան տանելու համար։ Մնում է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այդ ուղղությամբ բավարար քաղաքական կամք, իսկ հայ դիվանագիտությունը՝ բավարար հմտություններ դրսևորեն»։