Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիային ճնշելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան հետևանքների հանգեցնել». Իբրահիմ Քալին

2877
Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 10:45
«Թուրքիային ճնշելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան հետևանքների հանգեցնել». Իբրահիմ Քալին

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի կիրառման հարցում Թուրքիային ճնշելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան հետևանքների հանգեցնել: Bloomberg-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«Եթե մեկ այլ երկիր՝ մաքսիմալիստական դիրքորոշմամբ է գալիս մեզ մոտ և պահանջում՝ «կամ մեր ճանապարհով, կամ ոչ մի կերպ», նման վերաբերմունքը մեզ այլ ուղղությունների է դրդում»,- հայտարարել է Քալինը:
Էրդողանի ներկայացուցիչն ամերիկացի գործընկերներին կոչ է արել հասկանալ Թուրքիայի Ազգային անվտանգության շահերը։