Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սահմանային իրավիճակի մասին տարբեր տեղեկություններ են ստացվում». Դավիթ Թորոսյան

491
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 22:50
«Սահմանային իրավիճակի մասին տարբեր տեղեկություններ են ստացվում». Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, սահմանային իրավիճակի հետ կապված տարբեր տեղեկություններ են ստացվում, հիմնականում խոսքը գնում է 2-րդ և 3-րդ բանակային կորպուսների պահպանության տեղամասերի մասին։ 2-րդ կորպուսի հատվածի հետ կապված, 3 աղբյուրից լուրերը հերքվել են, իսկ 3-րդ ԲԿ-ի հատվածում իրարամերժ են լուրերը։ Ստացված տեղեկությունները բնականաբար ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ են, և եթե անգամ մեր կողմից (մեր օգտին) կատարվող զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ եք ստանում, փորձեք ստուգել և վստահ լինել, որ դրա հրապարակումը մեզ չի վնասի, նոր միայն հրապարակել, եթե որոշել եք հրապարակել։
Հ.Գ. Եթե տեղեկություններ ստանամ, կարիք առաջանա, վաղը կմեկնենք տեղից հասկանալու վիճակը»: