Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են ՎԱԶ-2106-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր

1108
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 22:20
Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են ՎԱԶ-2106-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը, դուրս են բերվել ավտոմեքենաներից, այդ թվում՝ գլխիվայր շրջված Volkswagen-ից և տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ու երբ տեղի է ունեցել բախումը, Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ «06»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: