Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ էլ պիտի կեղծել». Մարուքյանը կոչ է անում գնալ արտահերթ ընտրությունների

330
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 12:55
«Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ էլ պիտի կեղծել». Մարուքյանը կոչ է անում գնալ արտահերթ ընտրությունների

Քիչ առաջ ուղիղ եթերով դիմելով ժողովրդին՝ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ասաց, որ միակ ճանապարհն այս էներգետիկան արտահերթ ընտրություններին ուղղելն է: «Մեղք ա էս երկիրը, մյուս բոլոր ճանապարհները տանելու են նորանոր զոհերի, ինչպես Մարտի 1-ին: Մեծամասնությունը հանգուցալուծում է ուզում և դրա միակ ելքը ընտրություններն են: Ասում են՝ ընտրություն լինի, կկեղծեն, Հայաստանում միշտ են ընտրություններ կեղծվել, բացառությամբ 2018-ին, որովհետև դրա կարիքը չի եղել: Հայաստանում երբեք այսքան հզոր ընդդիմություն չի եղել: Եթե վախենում եք, որ կկեղծեն, բա ձեր միլիոններն ինչի համար են, որ ներդրել եք թելեգրամ-ալիքներում:

Կամ էս իշխանությունը ո՞նց ա կեղծելու, սրանք ոչ մի բան չեն կարում անեն, քթների տակից ինքնաթիռ են տանում, խաբար չեն: Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ պիտի կեղծել»,- ասաց նա: