Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց». Գարեգին Պետրոսյան

379
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 12:00
«Ինչո՞ւ Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց». Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատիկանի կաթոլիկ եկեղեցու և Հեյդար Ալիև հիմնադրամի միջև, պարզվում է, լավ էլ խորը համագործակցություն կա: Ավելի քան 10 տարի Մեհրիբան Ալիևայի անմիջական ղեկավարությամբ Ալիևի հիմնադրամը ֆինանսավորում է Վատիկանի պատմական նշանակության կաթոլիկ հուշարձանների ռեստավրացիայի և պահպանման ծախսերը: Ահա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց: Իսկ գուցե ռեստավրացիայի անվան տակ «լռության» ծախսերն էլ են ֆինանսավորել»: