Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության չեղարկման հարցը». Կարեն Հեքիմյան

353
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 11:25
«Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության չեղարկման հարցը». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտը քննարկվում է ամենուրեք՝ հանրահավաքներում, ԱԺ-ում, նախագահականում, առայժմ անուղղակի, իսկ շուտով նաև՝ ուղղակի կերպով, ՍԴ-ում: Չեմ զարմանա, որ խնդիրը տեղափոխվի նաև ՄԻԵԴ: Եվ դա ճիշտ կլինի: Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության (պայմանագրի) չեղարկման հարցը: Հանրահավաքներու՞մ, ԱԺ-ո՞ւմ, նախագահականո՞ւմ, ՍԴ-ո՞ւմ: Ասեմ, որ որևէ տեղ չի քննարկվում: Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցում էլ չի քննարկվում: Անգամ մամուլում չի քննարկվում: Հանկարծ չմտածեք, որ ես դեմ եմ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտի չեղարկմանը: Ուղղակի փաստում եմ, որ իրավական այդ ակտով առերևույթ ոտնահարվում են միայն մեկ մարդու՝ Օնիկ Գասպարյանի իրավունքները, իսկ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարություն (պայմանագիր) կոչվող առոչինչ իրավական ակտով փաստացի Հայաստանն է փակվում, այդ թվում նաև Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցը»: