Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ու՞մ ոռն է մտնում Ադրբեջանը, երբ Զանգեզուրի մասին հայտարարություններ է անում». Հայկ Մանասյան

358
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 11:05
«Ու՞մ ոռն է մտնում Ադրբեջանը, երբ Զանգեզուրի մասին հայտարարություններ է անում». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը ու՞մ ոռով է հանդգնում գերիներին և պատանդներին պահել մինչև այսօր։ Ու՞մ ոռով է Վանեցյանը վերադարձնելու գերիներին։
Դրանց երկուսի դեպքում էլ նույն ո՞ռն է գլխավոր դերերում, թե՞ տարբեր, բայց որոշակի ընդհանուր շահերով փոխկապակցված։
Եթե այս հարցերը, թեկուզ մասամբ, Քեզ սթափեցրին, ուրեմն անցնեմ հաջորդ հարցին.
Ու՞մ ոռն է մտնում Ադրբեջանը, երբ Զանգեզուրի մասին հայտարարություններ է անում։ Եվ ու՞մ ոռն է պահում այդ հայտարարություններով և սպառնալիքներով։
Ասել կուզեմ, թե ո՞վ է էստեղ շահում։
Եվ եթե նույնիսկ պիտի լինի ճանապարհների ապաշրջափակում, ինչո՞ւ խոսք չի գնում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին, այլ շարունակ շրջանառվում է սովետական ներքին ճանապարհների ապաշրջափակումը։ Մենք ավելի շատ որտեղի՞ց ունենք տնտեսական շահի ակնկալիք, Ադրբեջանի՞ց, թե՞ Թուրքիայից։
Եվ ինչու՞ է այս ամենի մեջ ընդգրկված Ռուսաստանը, ով փոխանակ իրար խառնվի և գերիների հարցը լուծի, եկել ու փորձում է հարսի ոռով փեսին լավություն անել, էն դեպքում, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը և ոչ էլ Թուրքիան որևէ ընդհանուր նախագիծ դեռևս չունեն, որին օր առաջ բաց ճանապարհներն են պակասում»։