Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը

611
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 20:00
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է. «Այսօր՝ 2021 թվականի մարտի 6-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 15։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 15։46-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 4500 մարդ»: