Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Տպավորություն է՝ պայմանավորվել է չպատասխանել Բաքվի մատ թափ տալուն». Կարեն Հովհաննիսյան

548
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 19:30
«Տպավորություն է՝ պայմանավորվել է չպատասխանել Բաքվի մատ թափ տալուն». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին։
Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները։ Ավելին, պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Ադրբեջանից, որպեսզի այլևս չշահարկի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրի, տեղանքի անուն, որը կարող է կրկին տարածաշրջանը վերածել ռազմական թատերաբեմի։
Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, թե ով ինչպես է սադրում այս փուլում։ Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում, տպավորություն է, որ պայմանավորվել է չպատասխանել մատ թափ տալուն և նոր պահանջներ ներկայացնելուն»: