Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին». Սուրեն Սարգսյան

568
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 19:10
«Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել:
Իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել Սաուդյան Արաբիայի,Գվատեմալայի, Կոնգոյի, Քենիայի և շուրջ հարյուր այլ պետությունների առաջնորդների հետ:
Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին:
Մեր ԱԳ նախարարի վերջին զրույցը ամերիկացի պաշտոնյաի հետ եղել է պետքարտուղարի տեղակալի՝ Սթիվեն Բիգենի հետ:
Ես սա անվանում եմ դասական «leveling down»»: