Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա»․ Հայկ Մարության

617
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 16:25
«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա՝ Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում:
Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները:
Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը:
Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»։