Թամանյան 2 շենքի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Երևանի Թամանյան փողոցի 2-րդ շենքի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հայտնում են, որ ապօրինի շինարարության թույլտվության հետևանքով կառուցապատողների կողմից փոփոխության է ենթարկվել Թամանյան 2 բնակելի շենքի միջհարկային ծածկը և շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը չի կատարվել։ «Ինչ–որ անձանց կամայականությունների ու բիզնես շահերի բավարարման, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետևանքով ստորադասվում և ոտնահարվում են մեր՝ բարեխիղճ քաղաքացիներիս իրավունքները։ Մեզ մոտ առկա է մտահոգություն, որ հ. 35 բնակարանի և հ. 67 տարածքի գործառնական նշանակության փոփոխման հետևանքով այն կօգտագործվի որպես հանրային սննդի և/կամ զվարճանքի հերթական օբյեկտ, ինչի մասին տարածքի սեփականատերերը մի քանի անգամ բարձրաձայնել են մասնավոր զրույցներում։ Մի շարք հանգամանքներից ելնելով մենք դեմ ենք նշված հասցեում նոր հանրային սննդի և/կամ զվարճանքի օբյեկտի կառուցմանը: Մասնավորապես՝ խոսքը գնում է «Թեմուրնոց» անունը կրող ռեստորանի ընդլայնման գործընթացի մասին»,- ասվում է բաց նամակում: Բնակիչները քաղաքապետից ակնկալում են վերոնշյալ խնդրի արագ և արդյունավետ կարգավորում։ Ի լրումն բաց նամակի, բնակիչները հայտնում են, որ նշված գործի շուրջ այժմ ընթանում է դատական գործընթաց։ |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18