Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

1013
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 12:20
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Մարտի 5-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395 դեպք: Կատարվել է 20 886 թեստավորում: