Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը՝ ձեզ լռեցնելով»․ լրագրողը՝ Արա Սաղաթելյանին

349
Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 17:45
«Ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը՝ ձեզ լռեցնելով»․ լրագրողը՝ Արա Սաղաթելյանին

«Թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը, ինքը՝ իշխանությունը նույնիսկ չի հասկանում, որովհետև խորը տպավորությամբ, իշխանության գլխում իրար հակասող մտքեր են պարբերաբար ի հայտ գալիս, որը հոգեվիճակի արդյունք է»,- դուրս գալով դատարանից ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը լռեցնելով իրեն։

«Կատարվեց մի աննորմալ ապօրինություն, որի աննորմալությունն ու ապօրինությունն սկսվեց այն պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության։ Խուզարկեցին ամբողջ տարածքը։ Առաջին վայրկյանից արգելեցին օգտվել հեռախոսներից, առգրավվեցին ամբողջ տեխնիկան և որոշ փաստաթղթեր։ Այնուհետև թղթերից մի քանիսը ներկայացրեցին դատարանում՝ իբր իմ սենյակից առգրաված»,- մանրամասնեց Ա․ Սաղաթելյանը՝ պնդելով, որ տեղի ունեցածը քաղաքական գործընթաց է, որը կազմակերպված է երկրի իշխանության կողմից, մասնավորապես վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ինչ վերաբերում է մեղադրանքն առաջադրող մարմնի վարքագծին, Ա․ Սաղաթելյանն ասաց․ «Քննիչն ամբողջ նիստի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացվում էին աղճատված տվյալներ։ Աղճատվել էր նաև գաղտնալսումը»։