Փաշինյանին տոպրակով «նվերներ» բերած քաղաքացիները ձերբակալվեցին
Այսօր երկու քաղաքացի բողոքի ակցիա են իրականացել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք Փաշինյանին խորհրդանշական «նվերներ» էին բերել՝ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը», Ալիևի լուսանկարը, 10 տոկոսով պայթած «Իսկանդերի»-ի և պատերազմի ժամանակ չկիրառված «ՍՈՒ-30»-ի թղթային տարբերակները: «Մենք բերել ենք խորհրդանշական իրեր, որոնք պետք է հանձնենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին: Ուսապարկում կա դիմակ, որը «հանել ենք» նրա երեսից, և դա ցույց է տալիս նրա կեղծավորությունը: Ուսապարկում կա փուչիկ, որը խորհրդանշում է իր սուտը, կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ, և իր աջակից՝ Իլհամ Ալիևի լուսանկարը: Մենք ուզում ենք, որ կապիտուլյանտը թույլ տա ներս մտնենք, բայց եթե չստացվի, պայուսակը կթողնենք այստեղ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30