Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Կրեմլում պատասխանել են ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերին

1882
Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 15:45
Կրեմլում պատասխանել են ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերի մասին Bloomberg-ի հրապարակումը:
«Մենք մանրամասն արձանագրում ենք նման հաղորդագրությունները։ Դեռևս դրանք ոչ այլ ինչ են, քան ԶԼՄ-ների հաղորդագրություններ: Մենք հասկանում ենք, որ կա պատժամիջոցների 2-րդ մաս։ Դրանք բխում են Ռուսաստանի դեմ մերկապարանոց մեղադրանքից։ Այդ մասին հաստատող որևէ տվյալներ չկան։ Ռուսաստանն ամեն ինչ ոչնչացրել է, ծրագրերը փակվել են՝ քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային համապատասխան»,- ասել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ պատասխան պատժամիջոցների մասին խոսելն անտեղի է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ այդ երկրի կողմից քիմիական զենք օգտագործելու համար: