Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Էրդողանը կրկին քննադատել է հայկական բանակին». Կարեն Հովհաննիսյան

214
Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 12:50
«Էրդողանը կրկին քննադատել է հայկական բանակին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրում Սահմանադրության փոփոխման համար հրավիրված ընդլայնված նիստի ժամանակ կրկին քննադատել է Հայկական բանակին։ Էրդողանը Հայաստանի մասին ասել է․ «Ես ուզում եմ այստեղ կրկնել, որ մենք երբեք չենք կարող և չենք ընդունելու հակաժողովրդավարական միջամտություններ, որոնք հաշվի չեն առնում ժողովրդի կամքը»:

Թե ինչ կապ ունի Թուրքիայի Սահմանադրության փոփոխման համար իշխող ԱԶԿ և ծայրահեղական ԱՇԿ ընդլայնված նիստին խոսել ՀՀ ներքին հարցերից և մի բան էլ ընդունելի, կամ ոչ ընդունելի լինելու մասին դիրքորոշում հայտնել, ինձ համար գոնե անհասկանալի է»։