Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը
Թուրքիայում 9 զինվորական է զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով: Ավիաաղետը տեղի է ունեցել երկրի արևելքում, պատճառների մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա: Ըստ վարկածներից մեկի, ուղղաթիռը թռչելիս է եղել դեպի Իրաքյան Քուրդիստան, որտեղ թուրքերը վերջերս իրականացրել են այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություններ: Հայտնի է, որ զոհերի թվում է գեներալ-լեյտենանտ, կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը: Զոհված թուրք գեներալը կանգած է եղել «Բայրաքթարներ»-ի ստեղծման ակունքներում: Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է Էրդողանի փեսան՝ անօդաչուներ արտադրող ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը: Նա շեշտել է, որ մտերիմ է եղել գեներալ Օսման Էրբաշի հետ ավելի քան 10 տարի: Ըստ WarGonzo-ի, Թուրքիայում Էրբաշին համարում էին այն մարտավարության հեղինակներից մեկը, որի շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղում: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00