«Դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանը կհայտարարի...». Դերենիկ Մալխասյան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը կարող է զարգանալ հետևյալ կերպ․ Նիկոլ Փաշինյանն ստիպված կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «Լուսավոր Հայաստանն» ու «Իմ քայլը» կարծես այդ առումով կոնսենսուս ունեն, մնում է «Բարգավաճ Հայաստանը», որի համաձայնության դեպքում կարող է տեղի ունենալ խորհրդարանի ցրումն ու նոր ընտրությունների նշանակումը։ Ամենայն հավանականությամբ, արտախորհրդարանական ընդդիմությունը ևս համաձայն կլինի այդ սցենարի հետ՝ առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կմասնակցի այդ ընտրություններին։ Արտահերթի գնալու համաձայնության դեպքում Գլխավոր շտաբի պետի խնդիրն էլ կլուծվի՝ Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել առնվազն մինչև ընտրություններ։ Դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ հանուն երկրի կայունության նման զիջումների է գնացել։ Արտահերթ ընտրությունների ամենահարմար ժամկետը աշունն է՝ Գյումրու ու Վանաձորի ավագանու համամասնական ընտրությունների հետ»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00