Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցագործները». Հայկ Գևորգյան

273
Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 16:05
«Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցագործները». Հայկ Գևորգյան

Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցագործները, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ ովքե՞ր էին դիպուկահարների նշանառության տակ:

«Եթե չգիտեք՝ ես ձեզ ասեմ, որ կան անվտանգության տրիվիալ միջոցներ»,- ասաց նա: Լրագրողը հարցրեց՝ դա ուժի ցուցադրությո՞ւն էր. «Դուք պատկերացում չունեք ո՛չ ժողովրդավարության, ո՛չ ազատության... Չեք հիշում՝ մի քանի ամիս առաջ ինչ ա տեղի ունեցել մի խումբ հանցագործների կողմից, մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են»,- արձագանքեց պատգամավորը: