««Իմ քայլը» այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի ներկայացված թեկնածուներին»․ Լիլիթ Մակունց
«Հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության նկատմամբ մեր գնահատականը, ինչպես նաև այն, որ նա բացահայատ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի, գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Մակունցի խոսքով խմբակցության նման դիրքորոշումը պայմանավորված է նաև մեկ այլ հանգամանքով։ «Հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հարցը։ Թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36