Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման». ՀՀ երկրորդ նախագահ

1249
Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 13:20
«Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման». ՀՀ երկրորդ նախագահ

«Հայաստանում Սորոսի գրասենյակը նախկինում ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն էր, որը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի ներքին գործընթացների վրա։ Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում»,- ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցության հարցը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում. հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Հայաստանի նման երկրի համար, որը հարևան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, ըստ Քոչարյանի, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:

«Մենք պետք է հակազդենք սրան»,- ասել է նա։