«Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր». Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը պլանավորված էր: Այս մասին նա հայտարարել է ռուսական ԶԼՄ-ների համար նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիա»-ից: «Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս դրանից հետո, շատ լուրջ կասկածներ առաջացան կառավարության և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներն արտահայտվել են իմ, 2 գեներալ-գնդապետի, 3-րդ նախագահի և մարդկանց այլ զանգվածի կողմից»,- ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ թե խելամիտ, այլ որևէ պատասխան չեն տվել կասկած հարուցող հարցերից ոչ մեկին։ «Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ բացատրություններ տալ։ Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը, որը ենթադրում էր զինված ուժերի համալրում։ Ինչո՞ւ պատերազմից առաջ փորձառու մարտական սպաներ, գեներալներ, գնդապետներ փոխարինվեցին կամ պաշտոնանկ արվեցին։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ 4-րդ օրն իմանալով, որ պատերազմում պարտվելու է»,- ասել է Քոչարյանը։ Դրանք հանցագործությունների մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղեցնեն քննչական մարմինները, նշել է նախկին նախագահը։ |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00