Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ո՞վ կփոխարինի Օնիկ Գասպարյանին. «Հրապարակ»

640
Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 09:45
Ո՞վ կփոխարինի Օնիկ Գասպարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ ԳՇ պետի թեկնածուների անուններ են շրջանառվում․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյան և ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան։

Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։

Մանրամասները՝ թերթի համարում: