Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Վերջին 2 շաբաթը տեսնում ենք կորոնավիրուսի հիվանդացության աճ». նախարար Ավանեսյան

380
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 18:40
«Վերջին 2 շաբաթը տեսնում ենք կորոնավիրուսի հիվանդացության աճ». նախարար Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հորդորեց քաղաքացիներին վերադառնալ դիմակներ կրելու խիստ ռեժիմի, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճել է. «Դիմակների կրումը պահպանում է իր՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառման դերը»,- ասաց նա:

Ավանեսյանի խոսքով՝ իրենք հետևում են միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվություններին:

«Այժմ ցածր ցուցանիշները որոշակի հանգստություն են առաջացրել բնակչության մոտ, շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց վերջին 2 շաբաթվա ընթացքում տեսնում ենք հիվանդացության աճ: Այսօր դրական թեստերը եղել են թեստավորվածների 14 տոկոսը: Ուստի, իմ խնդրանքն է, հորդորը՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ, պահպանողական ռեժիմի և փորձել կանխարգելել վիրուսի տարածումը»,- ասաց նախարարը: