Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Աղդամում ականի վրա ադրբեջանցի պաշտոնյա է պայթել

422
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 18:00
Աղդամում ականի վրա ադրբեջանցի պաշտոնյա է պայթել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյա է տուժել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում Աղդամի (Ակնա) շրջանային դատախազություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հաֆիզ Ազիմզադեն պայթել է ականի վրա Աղդամի Նովրուզլու գյուղում։

Նշվում է, որ Ազիզզադեն լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Դեպքի առիթով քննությունը շարունակվում է։