Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հունաստանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1577
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 15:10
Հունաստանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Թեսալիա շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտը:

Հարվածը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.16-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոն քաղաքի մոտ՝ Լարիսա քաղաքից 29 կմ հեռավորության վրա, Աթենքից 250 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը 2 կմ խորության վրա է եղել։
Տուժածների և վնասների մասին տեղեկություններ դեռ չկան: