Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը»․ Երվանդ Վարոսյան

410
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 21:15
«Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը։
Փաստորեն ՀՀ նախագահը Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այնուամենայնիվ դիմել է Սահմանադրական դատարան, դիմել է ԳՇ պետի ազատման հրամանագիրը չստորագրելուն զուգահեռ՝ վիճարկելով հենց չստորագրված հրամանագրի հիմք օրենքի սահմանադրականությունը։ Եվ ինչո՞ւ պիտի ԳՇ պետի ազատման հրամանագիրը Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնի իրավունքի ուժով, չէ՞ որ նախագահը դիմել է ՍԴ, իսկ Սահմանադրությունը չի էլ հստակեցնում, թե արդյոք դիմելու նպատակը պիտի լինի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելը, թե հրամանագրի համար հիմք հանդիսացող օրենքի։ Գրված է՝ չի ստորագրում և դիմում է, նա էլ չի ստորագրել ու դիմել է...
Անշուշտ համաձայն եմ, որ чёрт ногу сломит, բայց միաժամանակ՝ ջհանդամը, թե не сломит»։