Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

370
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 16:55
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն է տարածել. ««Հայրենիքի փրկության շարժում»-ը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»: