Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բազմազավակությունը խթանելու նպատակով մշակել ենք նոր օրինագիծ». Դավիթ Խաչատրյան

311
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 16:35
«Բազմազավակությունը խթանելու նպատակով մշակել ենք նոր օրինագիծ». Դավիթ Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում բազմազավակությունը խթանելու նպատակով մշակել ենք նոր օրենքի նախագիծ՝ «Բազմազավակ ընտանիքների մասին», որը ներկայացնում ենք հանրության քննարկմանը։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել աջակցության հետևյալ տեսակները․

. դրամական աջակցություն,

. առողջության ապահովագրություն,

. բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,

. բնակարանի (բնակելի տան) տրամադրում,

. կրթության վճարի փոխհատուցում,

. պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,

. աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում»: