Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից և առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել. #РИАНовости

1088
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 14:15
Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից և առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել. #РИАНовости

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել հայրենակիցներից կատարած սխալների համար՝ հայտարարելով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան Երևանում 2 հանրահավաք է տեղի ունեցել՝ ընդդիմության և Փաշինյանի կողմնակիցների։

Գործակալությունը գրում է՝ վարչապետը հայտարարել է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ղեկավարի երկիրը։ Նա անձամբ ներողություն է խնդրել սխալների համար և խոստացել չկրկնել դրանք։

«Եթե խորհրդարանական ուժերը համաձայնեն մեր առաջարկին (արտահերթ ընտրությունների վերաբերյալ խորհրդակցությունների մասին), մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների... Ես ուզում եմ, որ ժողովուրդն ստանա այդ հնարավորությունը։ Ես ուզում եմ համոզված լինել, որ դուք մեզ ներում եք, և ես մարտահրավեր եմ նետում խորհրդարանական ընդդիմությանը՝ եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա նաև առաջարկել է հոկտեմբերին հանրաքվե անցկացնել երկրի նոր Սահմանադրության հարցով և հնարավոր է համարել կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը։

Գործակալությունը նշում է նաև, որ խոսելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասին՝ հՓաշինյաննն ընդգծել է, որ ո՛չ նա, ո՛չ Զինված ուժերը չեն հատել «կարմիր գիծը» և համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։