Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաերթի հետևանքով մահացել է երգերի հեղինակ Սոսի Խանիկյանը

800
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 11:55
Վրաերթի հետևանքով մահացել է երգերի հեղինակ Սոսի Խանիկյանը

Ինչպես հայտնել էինք, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով երիտասարդ աղջիկ էր մահացել: Այսօր հայտնի է դարձել, որ նա երգերի հեղինակ Սոսի Խանիկյանն է։ Հատկանշական է, որ Սևակ Խանաղյանի՝ «Արցախ» երգի խոսքերը նույնպես նրանն են: «Ես ու Սևակ Խանաղյանն այս երգը գրել էինք, երբ Արցախը խաղաղ էր ու ծաղկուն: Տարբեր պատճառներով երգի պրեմիերան ուշացավ: Ու դա երևի պատահական չէր, այս երգը պիտի հիմա հնչեր, որովհետև մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում՝ ներկայի մասին գրված այս գործը դարձավ մեր ապագան խորհրդանշող երգ»,- հարցազրույցներից մեկում ասել էր Սոսին: