Նիգերիայի իշխանությունները հաստատել են առևանգված աշակերտուհիների ազատ արձակման լուրը
![]() Նիգերիայի հյուսիսում, փետրվարի 26-ին առևանգված հարյուրավոր աշակերտուհիներ ազատ են արձակվել և գտնվում են Զամֆարա նահանգի կառավարության շենքում: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Ամին Բելո Մասարիին։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ աղջիկներն ազատ են արձակվել»,- ասել է նահանգապետը։ Նրանք քիչ առաջ Կառավարության տուն են ժամանել ողջ և առողջ»։ Ազատ արձակված աշակերտների ճշգրիտ թիվը նա չի նշել։ Փետրվարի 28-ին նիգերիական Vanguard թերթը հաղորդել էր, որ 317 աշակերտուհիների խումբն ազատ է արձակվել և կտեղափոխվի Զամֆարա նահանգի վարչական կենտրոն՝ Գուսաու քաղաք: Սակայն իշխանություններն այդ ժամանակ չէին հաստատել տեղեկությունը։ Դպրոցականներին փետրվարի 26-ին առևանգել էին Ջանգեբե քաղաքում աղջիկների պետական միջնակարգ գիշերօթիկ դպրոցից: Հանցագործները եղել էին անվտանգության պետական ծառայության աշխատակիցների համազգեստով։ Նրանք դպրոցականներին ստիպել էին դուրս գալ փողոց, նրանց տեղավորել էին ավտոբուսներում և տարել անհայտ ուղղությամբ։ |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
