Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Նիգերիայում ՄԱԿ-ի բազան ահաբեկչական հարձակման է ենթարկվել

2737
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 10:30
Նիգերիայում ՄԱԿ-ի բազան ահաբեկչական հարձակման է ենթարկվել

Նիգերիայում ԻՊ-ի (ԴԱԻՇ) գրոհայինները հարձակվել են ՄԱԿ-ի բազայի վրա։ Տասնյակ աշխատակիցներ թաքնվել են ապաստարանում։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում՝ Բորնո նահանգում։ Մարդասիրական կենտրոնն ամբողջությամբ այրվել է, նախնական տվյալներով, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

«Մենք ունենք 25 աշխատակից, որոնք թաքնվում են ապաստարանում, որը գրոհայինները պաշարել են։ Անձնակազմից որևէ մեկը չի տուժել»,- ասել է գործակալության աղբյուրը։

ՄԱԿ-ում պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։