Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պտղնիի գյուղապետը ծեծել է «Իմ քայլի» պատգամավորի որդուն. «Ժողովուրդ»

706
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 09:50
Պտղնիի գյուղապետը ծեծել է «Իմ քայլի» պատգամավորի որդուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ:

«Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է եղել գյուղապետի և պատգամավորի որդու միջև:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ երևույթը թողնելով առանց մեկնաբանության: Զրուցեցինք նաև Պտղնիի գյուղապետ Ռաֆայել Վիրաբյանի հետ, ով փորձեց հերքել, թե որևէ միջադեպ չի եղել: «Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից»:

Ամեն դեպքում, որքան էլ Պտղնիի գյուղապետը հերքեց տեղի ունեցածը, իշխանական պատգամավոր Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում: