Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Քաղաքականությունը, կուսակցությունները կոլափսի մեջ են». քաղաքագետ

376
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 03:05
«Քաղաքականությունը, կուսակցությունները կոլափսի մեջ են». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօրվանից մենք ինչ հասկացանք։ Կատարվածն իմաստավորելը կարևոր է, առանց որի տեղից չենք կարող շարժվել ու ցուկցվանգը երկար է շարունակվելու, անդառնալի դեմոգրաֆիական կորուստներով ու խորքային բարոյազրկմամբ։
Գնահատականը, կարծես թե, հստակ է, քաղաքականությունը, հետևապես կուսակցությունները, կոլափսի մեջ են։
Հանրության (կամ ավելի ճիշտ ժողովրդի, որովհետև հանրությունը ժողովրդի կազմակերպված վիճակն է), մի հատվածը մերժում է «դավաճանին ու հեղատուին», մյուս հատվածը՝ «նախկին թալանչիներին», դե ում համար ինչն է ավելի առաջնային։ Որոշ արկածախնդիրներ էլ փորձում են խաղի մեջ մտնել, մատնանշելով, որ ոչ նախկին են, ոչ հողատու, կարծես թե ոչ մի բան լինելն, ինքնին, ինչ-որ արժեք է իրենից ներկայացնում։
Մրցույթը բացասական ռեյտինգների միջև է, որտեղ որևէ դրական դիսկուրս, զարգացման հեռանկարի պատկեր, աշխարհայացքային պատկերացումներ, աշխարքաղաքական առաջնահերթություններ, տնտեսական նախագծեր չկան։ Կարևորը հակադիր հանրահավաքների գլխաքանակն է. ով շատ բերեց, նա հաղթում է՝ առանց բովանդակային բաղադրիչի։ Կարծես թե սա է այսօրվա պատկերը»: