Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ

519
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 22:40
Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Իրանի դեսպանը նաև ասել է, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրւմ է Ermenihaber-ը։

«Մենք մերժում ենք Թուրքիայի միջամտությունը Իրաքում, Թուրքիայի ուժերը չպետք է սպառնալիք ստեղծեն, կամ խախտեն Իրաքի ինքնիշխանությունը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենց համար անընդունելի է, ոչ միայն Թուրքիայի, այլև այն երկրների գործողությունները, որոնցով խախտվում է Իրաքի ինքնիշխանությունը,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան՝ կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: