Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ». Արփինե Հովհաննիսյան

469
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 22:00
«Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս. Սարգսյանի հրամանը: Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը՝ ենթադրում եմ կհրապարակվի, օրինակ, մի ձայնագրություն, որտեղ, ասենք, Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին ասում է, դու ոնց ես այդ դասալիքին ենթարկվում, կամ ասենք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի որպիսությունն է հարցնում կամ մյուս գեներալների հետ քննարկում են բանակի նսեմացման դեպքերը:
Իրականում՝ որպես իր ասածի ապացույց կարող է լինել, որևէ ձայնագրություն կամ այլ ապացույց, որտեղ կա Ս. Սարգսյանի ուղիղ հրամանը Օնիկ Գասպարյանին: Մի քանի օր առաջվա ապացույց, Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո: Մնացած ամեն ինչ ստի ու ապուշության ժանրից է, ինչի մասով, ի դեպ, ես անձամբ կասկած չունեմ:
Ապացույցդ ներկայացրո՛ւ, սուտասան կապիտուլյանտ:
Հ.Գ. Սրբապի՜ղծ, ալեններիդ ու պապիկյաններիդ ասա՛՝ երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու»: