Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վաղն ԱԺ-ում պետք է այդ գործընթացն սկսվի». Միքայել Մելքումյան

479
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 20:55
«Վաղն ԱԺ-ում պետք է այդ գործընթացն սկսվի». Միքայել Մելքումյան

«Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ի ու մյուս ընդդիմադիր խմբակցության ջանքերով հրավիրված և տապալված՝ ռազմական դրությունը չեղյալ համարելու և ստեղծաված իրավիճակը քննարկելու օրակարագով նիստը մտնի օրակարգ, և կարողանանք հասնել սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,- ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց՝ ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։

Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։