Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլն ասելու է, թե կապիտուլյացիան ստորագրել է, որ շրջափակման վտանգից փրկի 25-30 հազար զինվորի. այդպես չէ». Սեյրան Օհանյան

361
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 20:30
«Նիկոլն ասելու է, թե կապիտուլյացիան ստորագրել է, որ շրջափակման վտանգից փրկի 25-30 հազար զինվորի. այդպես չէ». Սեյրան Օհանյան

«Հանուն հայրենիքի փրկության» շարժման հավաքի ժամանակ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց. «Համոզված եմ, որ Նիկոլն իր ելույթի մեջ հայտարարելու է, թե կապիտուլյացիան ստորագրել է, որպեսզի շրջափակման վտանգից փրկի 25-30 հազար զինվորի: Այդպես չէ, այդպես չէ: Ընդ որում, ինքը այդ հանրահավաքը կազմակերպել է մարդկանց հետ, որոնց մի մասը մոլորության մեջ է: Ես հարգում եմ ցանկացած քաղաքացու կարծիք, բայց այնտեղ բազմաթիվ մարդկանց բերել են ըստ ցուցակների՝ անուն առ անուն ցուցակագրելով: Եթե դու կարող էիր հատ առ հատ, անուն առ անուն բոլորին հավաքագրել, ապա ինչու դու դա չարեցիր 44 օրերի ընթացքում: Ինչու չկազմակերպեցիր, չտարար պատերազմի, որ այնտեղ մենք հաղթանակ տանենք:
Մենք մեր բանակի կողքին ենք, և անպայման ունենալու ենք հաղթանակ: Ազգ, բանակ, հաղթանակ»: