Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Կիսանախագահական իշխանության անցնելը պետք է լինի օրակարգում»․ վարչապետ

297
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 20:15
«Կիսանախագահական իշխանության անցնելը պետք է լինի օրակարգում»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ:
«Մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

«Կիսանախագահական իշխանության անցնելը պետք է լինի օրակարգում»․ վարչապետ