Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մարտի 1-ի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է». Սեյրան Օհանյան

387
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 19:40
«Մարտի 1-ի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է». Սեյրան Օհանյան

Մարտի 1-ի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է, ով նաև դատվել է դրա համար, այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք այսօր հավաքվել ենք բանակին սատարելու, բանակը մենք բոլորս ենք ու այսօր կանգնած ենք հայկական բանակի շարքում», - ասաց նա՝ շեշտելով, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանն են ասել, որ Գլխավոր շտաբի արած հայտարարությունը հեղաշրջման փորձ է։

«Բանակը պետք է նայի ու ասի, թե ինչպես են մեր հողը մաս-մաս հանձնում, բանակը ճիշտ է արել ու բանակի հրամանատարությանը վարչապետն իրավունք չունի ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ հետապնդելու»,- ասաց նախկին նախարարը։

Նա նաև հավելեց. «Մեր բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ կարգին, գրագետ, փորձառու իշխանություն, որ մեր երկիրն այս ճգնաժամից դուրս կհանի: Մենք ձեզ հետ քայլ առ քայլ արդեն իսկ դուրս ենք գալիս դեպի այդ ուղին»: