Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին». Նիկոլ Փաշինյան

483
Շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ., 19:30
«Միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ.
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»