«Երևանի կենտրոնում պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է»․ Ս․ Սարոյան
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում նախ խորոված պատրաստելը, հետո պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է։ Իսկապես մնացել ենք սև ու գորշ երկու քարերի արանքում։ Մի կողմ գնաս «մերոնք» են՝ դատարկախոս, տգետ, ինքնասիրահարված, մյուս կողմ գնաս կրկին «մերոնք» են՝ ծառայամիտ, մորթապաշտ, ագահ։ Թումանյանը կասեր՝ հոգնել եմ նոր ընկերի ու հին ցարի արանքում։ Մի կողմում չեն կարողանում իրական դատեր անցկացնել՝ ապացուցելով սևերի հանցավոր բնույթը, մյուս կողմում չեն կարողանում իրական դատեր բեմադրել՝ կոնկրետ փաստերի վրա ապացուցելով գորշերի ապիկարությունն ու հանցավոր անգործությունը։ Իսկ գնդակահարություն բեմադրելը մասնագիտական որակներ չի պահանջում․ կանգնեցնում ես պատի տակ ու ձգանը քաշում, հանդիսատեսը ծափ է տալիս, բոլորը հոգեկան բավարարվածություն են ստանում։ Հաց ու զվարճանք, խորոված ու գնդակահարության բեմականացում, այն ամենը, ինչ պետք է ամբոխին։ Իսկ ժողովուրդը դեռ սպասում է․․․»։ |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18