Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

2312
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 19:40
Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար:

«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա… ավելի հանգիստ իրավիճակ ապահովել դժվար ժամանակներ ապրած երկրում»,-ասել է Լե Դրիանը՝ ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:
«Հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է ֆրանսիացի նախարարը: