Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

2088
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 19:00
Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի նրա ժողովուրդը, ոչ թե բանակը, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Անընդունելի է, երբ բանակը միջամտում է քաղաքականությանը։ Եթե անհրաժեշտ լինի փոխել կառավարությունը, թող դա հայ ժողովուրդն անի, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է (ներկայիս) ղեկավարությունից»,-ասել Է Էրդողանը լրագրողներին։