Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արթուր Վանեցյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

359
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 18:50
Արթուր Վանեցյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Այսօր՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանրահավաքի ժամանակ մանրամասներ ներկայացրեց ընդդիմության և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումից։

«Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նրա ձեռքում է մեր երկրի ապագան։ Նախագահին ներկայացրել ենք մեր առաջարությունները և պահանջը․ այն է, որ նախագահը՝ որպես Սահմանդրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները՝ չստորագրի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը»,- ասաց Վանեցյանը;

Նրա խոսքով՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը ապաքաղաքական է և քաղաքական նպատակներով աշխատանքից ազատելը Սահմանադրության խախտում է։
«Նախագահը մեզ որևէ կոնկրետ բան չի խոստացել։ Լսել է մեր պահանջը, ասել է, որ կհանդիպի գլխավոր շտաբի պետի և ԶՈՒ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի»,- նշեց նա։