Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը կարժանանար Նոբելյան մրցանակի, եթե կյանքի կոչեր իր խոստումների գոնե կեսը». Արկադի Վարդանյան

340
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 16:35
«Փաշինյանը կարժանանար Նոբելյան մրցանակի, եթե կյանքի կոչեր իր խոստումների գոնե կեսը». Արկադի Վարդանյան

Հրապարակախոս, քաղաքագետ Արկադի Վարդանյանը Ազգային-ժողովրդավարական բևեռի հրավիրած հանրահավաքի ժամանակ հիշեց ինչպես նախկինների, այնպես էլ նոր իշխանության հայտարարությունները.

«Առաջին նախագահն ասում էր՝ իրարից պարտ արեք, յոլա տարեք, երկրորդը խորհուրդ էր տալիս թութուն ցանել, երրորդն այնքան էր հղփացել, որ 2013-ի ընտրությունների նախաշեմին հայտարարեց՝ ինչքան պետք ա, էնքան կխփենք: Եկավ չորրորդն ու մի նախադասություն արտասանեց, որն իր էությամբ ոչնչով չի տարբերվում նախորդ նախադասությունից, ասաց՝ ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք»: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կարժանանար Նոբելյան մրցանակի, եթե կյանքի կոչեր իր խոստումների գոնե կեսը. «Մենք բոլորս իրեն հավատացել ենք, չնայած մանուկ հասակից եմ նրան ճանաչում, բայց ինձ էլ կարողացավ խաբել»:

«Փաշինյանը կարժանանար Նոբելյան մրցանակի, եթե կյանքի կոչեր իր խոստումների գոնե կեսը». Արկադի Վարդանյան